Նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Եկրաշարժից հետո Աղդամի շրջանում ավելի քան 150 հետցնցումներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տնօրենին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկրաշարժի հետևանքով Աղդամի շրջանում ավելի քան 130 տուն և մեկ դպրոց էին վնասվել: