տուն Լուրեր Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր գնդապետ -լեյտենանտի մահը

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր գնդապետ -լեյտենանտի մահը

114
0

14414611415772065498_1000x669

Շփման գծում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված ինֆորմացիան ՝ զոհերի, վիրավորների և նրանց տվյալների մասին, համարվում է պետական գաղտնիք, բայց սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, համառորեն չճշտված տեղեկատվություն են հավաքում և տարածում  այն, ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Մենք նպատակահարմար չենք գտնում, որ որոշ ԶԼՄ-ներ օգտագործում են չճտված տեղեկատվություն և տարածում են այն  սոցիալական ցանցերում:  Օգտատեր Հաբիբ Մունթազիրը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տվել՝  ֆեյսբուքում հաղորդելով, թե իբր երեք զոհ և մեկ վիրավոր ունենք: Այդ օգտատիրոջ գործողությունը նպաստում է, որ թշնամին կարողանա տեղեկատվություն ստանալ մեր Զինված ուժերի մասին, հեշտացնում հակառակորդի գործողությունները», — ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Մամուլի հաղորդագրության մեջ նաև հաստատվում է, որ անվտանգության կանոները խախտելու հետևանքով զոհվել է գնդապետ-լետենատ Սանան Թահիր օղլու Ախունդովը: