տուն Լուրեր Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Գյանջայի վրա արկ գցելու լուրը

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Գյանջայի վրա արկ գցելու լուրը

113
0

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա. գրում է Minval գործակալությունը:

Նախարար Զաքիր Հասանովը պարզաբանել է, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից:

«Տանկերն ուսումնական արկեր են օգտագործել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է ժայռի վրա և անդրադարձել: Հենց տեղեկացանք այդ մասին, զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ հարցը կրկին կքննվի, իսկ քաղաքացուն հասցված վնասը կփոխհատուցվի բանակի հաշվին: