տուն Լուրեր Ադրբեջանի մեղադրանքը մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳն

Ադրբեջանի մեղադրանքը մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳն

70
0

Գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթացի բեմականացումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

 

Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մեր հայրենակցին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը շեշտեց՝ ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում  հայտնված ՀՀ քաղաքացու ներգրավմամբ թատերական ներկայացում բեմականացնել՝ տեսախցիկների առջև վերջինիս ներկայացնելով որպես դիվերսանտի, սակայն նրանց առաջնային սցենարը,  կարծես, տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր ապացույցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել էր, որոնք ակնհայտորեն անտեսվել են Ադրբեջանի կողմից: Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով մեղադրել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում