տուն Քաղաքական Ադրբեջանի այս քայլն ուղղված էր հայկական բանակը բարոյալքելուն. Ժիրայր Սեֆիլյան

Ադրբեջանի այս քայլն ուղղված էր հայկական բանակը բարոյալքելուն. Ժիրայր Սեֆիլյան

115
0

jirayr-sefilyan

Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց ադրբեջանական կողմից ԼՂՀ-ի ուղղաթիռը խոցելու մասին: «Հակառակորդը գիտի, որ հայկական կողմը պատերազմ վերսկսելու նպատակ չունի: Դրա համար որդեգրել է նման լկտի վերաբերմունք: Զարմացած եմ, թե ինչու մինչև այս քրեական գործը չի հարուցվել: Հնարավոր է, որ քրեական գործ արդեն հարուցվել է, սակայն, դեռ այդ մասին մենք չգիտենք: Եվ վերջում կարող են հայտարարել ու անակնկալի բերել մեզ»:

Ըստ ժիրայր ՍեֆիլյանիԱդրբեջանն այս քայլը կատարելու մեկ նպատակ է ունեցել . «Մեր օդաչուների դիակները մոտավորապես 10 օր գտնվեցին բաց երկնքի տակ: Այս հանգամանքը ևս պատահական չէ: Խնդիր է դրված բարոյալքել մեր բանակը: Մեր զինվորների աչքի առաջ երևում են զինակիցների դիերը, բայց իրենք ի զորու չեն գնալ ու տեղափոխել: Սա հարված էր մեր բանակի բարոյականությանը»:

«Այս անգամ մենք կարողացանք առանց կողմնակի օգնության պահել մեր երկրի ու բանակի պատիվը»,- հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը: -«Մենք՝ հայերս, մեր ուժերով կարողացանք մեր պատիվը պահել: Ինչո՞ւ է այսօր նպատակ դրված հարվածները մեր բանակին: Դա ուղղակի կապ ունի քաղաքական տարածաշրջանային խաղաղության հետ: Բանակը մեր երկիր միակ հաստատությունն է, որը կարող է պետությունը պահել և ինչ-որ բաներ փոխել: Իմ համոզմամբ՝ սա է պատճառը, որ հարվածը բանակին է ուղղված»: