Ադրբեջանի արտարժութային պաշարները շատ կտրուկ նվազում են։ Այդ երկրի կենտրոնական բանկը փորձում է կայուն պահել ադրբեջանական մանաթի փոխարժեքը՝ մեծ քանակի դոլարներ վաճառելով։
2015 թվականի հունվարին արտարժութային պահուստները կրճատվել են ևս 1.077 մլրդ դոլարով՝ կազմելով 12.68 մլրդ դոլար։ Ռուսական ռուբլու և տարածաշրջանային այլ արտարժույթների արժեզրկման բացասական հետևանքները զսպելու համար դեկտեմբեր ամսին Ադրբեջանի կենտրոնական բանկը վաճառել էր 1.13 մլրդ դոլար։