տուն Լուրեր Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում նաև Նախիջևանում

Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում նաև Նախիջևանում

103
0

tnmr1-480x270

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 12-18-ն անցկացվող լայնածավալ զորավարժության շրջանակներում տագնապով դուրս բերվել և զորավարժության անցկացման վայրերում վերախմբավորվել են նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:

Մասնավորապես նշվում է Նախիջևանի բանակի հրետանային ստորաբաժանումների վարժանքների անցկացման մասին: Վարժանքների անցկացման վայրերում բացազատվել են նաև դաշտային բուժկետներ:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան

Շարունակությունը՝ razm.info-ում