տուն Արցախ Ադրբեջանը սպասում է Իսրայելի հայտարարությանը՝ կապված ԼՂՀ իրադրության հետ

Ադրբեջանը սպասում է Իսրայելի հայտարարությանը՝ կապված ԼՂՀ իրադրության հետ

191
0

146295_src

«Մենք Իսրայելին դիտում ենք որպես ստրատեգիական գործընկեր,և նրանից մեկնաբանություններ ենք սպասում»,- The Jerusalem Post-ի  հետ հարցազրույցում ասել է  Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը։

Նա ասել է, որ Ադրբեջանը իր ստրատեգիական գործընկեր Իսրայելից խնդրում է, որ վերջինս իր կարծիքը հայտնի սահմանային գոտում վերջին օրերին ծավալված իրադարձությունների վերաբերյալ, նշելով, որ Իսրայելը լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ, եւ կարող է նրանց կոչ անել՝   Հայաստանի հետ բանակցելու հակամարտության սրման հարցով։