Ամերիկյան հայտնի Strategic Forecasting մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը հրապարակել է 2015թ.-ի համաշխարհային զարգացումների մասին սեփական կանխատեսումը:
Ի թիվս այլ խնդիրների՝ Stratfor-ի վերլուծաբաններն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Կանխատեսման մեջ այս հարցի շուրջ, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ներքին և տնտեսական խնդիրներով, քիչ հավանական է, որ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ Ադրբեջանը փորձելու է վիճարկել Հայաստանի հետ իր հակամարտության ներկայիս ստատուս քվոն՝ սահմանագծում ավելի հաճախ ռազմական ակտիվություն ցուցաբերելով:
Թեև սահմանային միջադեպերի քանակական աճ է կանխատեսվում, սակայն լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ խոշոր հարևանների ներգրավմամբ, քիչ հավանական են»: