տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և Եվրոպայի միջև․ Հասան Ռուհանի

Ադրբեջանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և Եվրոպայի միջև․ Հասան Ռուհանի

121
0

Presidents-Hassan-Rohani--Ilham-Aliyev-1-HR

Նոյեմբերի 12-ին Իրանի և Ադրբեջանի նախագահները Բաքվում ստորագրել են մի շարք կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև հանդես են եկել համատեղ ասուլիսով։

Հասան Ռուհանին մասնավորապես նշել է, որ գտնվում է եղբայրական Ադրբեջանում։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նախագահի այցը Թեհրան կարևոր է երկկողմ հարաբերությունների տեսակետից։ Ըստ Ռուհանիի՝ այս սերտ համագործակցութոյւնն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Հասան Ռուհանին հատուկ նշել է, որ Ադրբեջանը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Իրանի միջև, այդ թվում նաև էներգակիրների ոլորտում։ Այս մասին ասվում է Trend գործակալության հաղորդագրության մեջ։