տուն Լուրեր Ադրբեջանը հայտնում է «մահապարտ» ԱԹՍ-ի նախագծման փուլի մեկնարկի մասին

Ադրբեջանը հայտնում է «մահապարտ» ԱԹՍ-ի նախագծման փուլի մեկնարկի մասին

181
0

Ապրիլի 10-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի ղեկավար Իլհամ Ալիևին զեկուցել է, որ «Ադրբեջանում մեկնարկել են կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքի՝ «Զարբա ԿՀ»-ի (Zərbə KH) նախագծման աշխատանքները»: Նշված ԱԹՍ-ի վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը. փոխանցում է Razm.info-ն:

«Ադրբեջանում նախագծվող» ԱԹՍ-ները իրականում իսրայելական արտադրության են: Նմանապես «Զարբա» դասի անօդաչուները Իրսայելական Aeronautics Defense Systems ընկերության արտադրության «Օրբիտեր» դասի անօդաչուների՝ Ադրբեջանում հավաքվող տարբերակներն են: