Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում: Ծրագիրը ստորագրվել է եռակողմ հանդիպումից հետո:
Փաստաթուղթը նախատեսում է ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով: