տուն Լուրեր Ադրբեջանը չի կարող Ռուսաստանից «Բալ» գնել

Ադրբեջանը չի կարող Ռուսաստանից «Բալ» գնել

126
0

kommersant.ru-ն պարզել է, որ Ադրբեջանի զինված  ուժերին առափնյա հրթիռային համալիրների  մատակարարումը՝  «Բալ-Է»-ն, ձախողվել  է  ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով:

Թեև  կողմերն արդեն վավերացրել էին պայմանագիրը, որով նախատեսվում էր առափնյա հրթիռային համալիրների ոչ մեծ խմբաքանակի և մի քանի  տասնյակ 3Մ24  հրթիռներ մատակարարում, սակայն գործն այդպես էլ չհասավ բուն համաձայնագիր ստորագրելուն:

Բանն  այն է, որ ռուսաստանցի զինվորականները  հաշվարկել  են, որ այդ համալիրի  հրթիռի արտահանման ձևափոխումը կարող է սպառնալիք հանդիսանալ ՌԴ Կասպիական նավատորմիղի նավերին, որոնք գտնվում են հենց ռուսաստանյան տարածքային ջրերում: «Նման փաստարկների դեմ վիճելն անօգուտ էր, ուստի արդեն վավերացված համաձայնագիրը սեղաններից հեռացվեց, մեր դիրքորոշմանն ականջալուր  եղան»,- հաստատել  է  ռազմական պաշտոնյաներից մեկը:

Թեև, նկատենք, որ  արտադրանքի մեկ տեսակի  մատակարարումից հրաժարումը ճակատագրական չպետք է լինի: «Բալ»-ի մատակակարումից հրաժարվելը չպետք է հանգեցնի Մոսկվաի և Բաքվի հարաբերությունների սառեցմանը: Դեռևս սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղիղ հայտարարել  էր, որ «ռազմատեխնիկական մատակարարման ոլորտում համագործակցությունը մեծ  ավանդույթներ ունի», «Ռուսաստանի և Ադրբեջանի  միջև իրացված պայմանագրերը գերազանցում են 5 մլրդ դոլարը» և «աճի  միտում ունեն»: