Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միություն մտնելու հնարավորությունը: Այս մասին Նյու Յորքից հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` Sputnik գործակալությանը տված հարցազրույցում:
«Երբեք մի ասա երբեք»,- ասել է Մամեդյարովը: Վերջինս նաև մանրամասնել է, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտարկում են ԵՏՄ հետ համագործակցության հնարավորությունները, իսկ Թուրքիան միության հետ առևտրային պայմանագիր կնքելու ցանկություն է հայտնել: