տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու համար

Ադրբեջանը ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու համար

64
0

rasul-901

Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հերթական անգամ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների դեմ պայքարելու համար։

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ԱՄՆ-ին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար։ «ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, կապված «Մարդու իրավունքների ակումբ» հասարակական կազմակերպության հիմանդիր և նախագահ Ռասուլ Ջաֆարովի հետ, որակվում է որպես հայտարարություն, որը դուրս է օրենքից և միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին», — ասել է Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։