տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը ԱՄՆ պետքարտուղարությանը մեղադրել է հայկական ազդեցության տակ ընկնելու մեջ

Ադրբեջանը ԱՄՆ պետքարտուղարությանը մեղադրել է հայկական ազդեցության տակ ընկնելու մեջ

69
0

Flag_USA_Azerbaijan_181009

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևն ասել է, որ ԱՄՆ-ն, ով հանդիսանում է ժողովրդավարության «բարձրախոս» և Ադրբեջանին մեղադրում է օրենքները խախտելու մեջ, ինքն է դրանով խախտում օրենքի գերակայության սկզբունքը։ Այս կերպ Գաջիևն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից հնչեցված սուր քննադատությանը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների հարցին։

Գաջիևն ափսոսանք է հայտնել, որ «ԱՄՆ-ն ժողովրդավարությունը դարձնում է առևտրի առարկա»։ Նրա խոսքերով ԱՄՆ գործողությունները հիմնված են քաղաքական հայացքների և դրդապատճառների վրա, կրում են անհետևողական բնույթ և հստակ ցույց են տալիս, որ Միացյալ նահանգները գտնվում են տարբեր շրջանակների ազդեցության տակ, առաջին հերթին՝ հայերի։