տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը 100 անօդաչու սարք կվաճառի ՆԱՏՕ-ին

Ադրբեջանը 100 անօդաչու սարք կվաճառի ՆԱՏՕ-ին

93
0

Drone

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ միայն այս տարի Ադրբեջանը ՆԱՏՕ-ին կվաճառի իր տարածքում արտադրված 100 անօդաչու սարք։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։

Նախարարի խոսքերով՝ այսօրվա դրությամբ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարաններում կա 51 արտադրություն։ Այդ տարի շահագործման կհանձնվի 5 նոր գործարան և 7 արտադրություն։ Նոր գործարաններում կարտադրվի 40-46 միլիմետրանոց ականանետեր։ Բացի այդ, արտադրվելու է 5.45-ից մինչև 30 մմ հաստությամբ փամփուշտներ բոլոր տեսակի զենքերի համար։