տուն Լուրեր Ադրբեջանցիները սիրում են Ազնավուրին, հայկական նուգա, հայ ռեժիսորի ֆիլմերը. Jamnews

Ադրբեջանցիները սիրում են Ազնավուրին, հայկական նուգա, հայ ռեժիսորի ֆիլմերը. Jamnews

119
0

tttkk

Ղարաբաղյան հակամարտությունն աստիճանաբար դուրս է մղում ադրբեջանցիների կյանքից և խոսքից այն ամենը, ինչը որևէ կերպ կապված է Հայաստանի հետ. գրում է Կովկասի մասին Jamnews միջազգային պարբերականը:

«Հայկականը հիշատակելու պաշտոնական արգելքներ չկան, սակայն ադրբեջանցիները սկսել են զբաղվել ինքնագրաքննությամբ: Ոմանք` մղված հայրենասիրության զգացումից, մյուսները` պարզապես մեղքից հեռու մնալու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Պարբերականը նաև հարցում է անցկացրել Բաքվի  բնակիչների շրջանում և պարզել, թե արդյոք կա՞ որևէ հայկական բան, որը նրանք համակրում կամ հավանում են:

Հարցման ընթացքում բաքվեցիները խոստովանել են, որ սիրում են հայկական նուգա, Կարեն Շահնազարովի ֆիլմերը, «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցների երգերը, Շառլ Ազնավուրին և միջազգային համաժողովներում հայ աղջիկներին և երիտասարդներին: