Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը փորձել է երկիր մտցնել մոտ 2 կգ հերոին, հայտնում է «Մինվալ» գործակալությունը:
Ձերբակալված ադրբեջանցին վերադառնալիս է եղել Իրանից: Նրա ձեռքի ուղեբեռի՝ ռենտգենյան սարքավորումներով զննության ժամանակ հայտնաբերվել են կասկածելի իրեր:
Զննության արդյունքում լվացքի փոշու երկու փաթեթներում հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցում եղել է հերոին տեսակի թմրանյութ՝ ընդհանուր 1 կգ 998,8 գրամ քաշով: