տուն Լուրեր Ադրբեջանցին նորից մռթին կերավ. Սասուն Միքայելյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Ադրբեջանցին նորից մռթին կերավ. Սասուն Միքայելյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

123
0

Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության  վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյային:

«Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու էդ փոքր թվով կարողացան Ադրբեջանի մեծ բանակի դեմ կանգնել»,- ասաց նա:

Միքայելյանը նշեց, որ դա համարում է մեծ հաղթանակ և մեծ հավատ հետագայում, որ երիտասարդներն ավելի վստահ կանգնեն սահմանին: