Մոսկվայի Բասմաննի դատարանը հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանաբնակ ամենահարուստ գործարարներից մեկի՝ Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի նկատմամբ. հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով նրա փաստաբան Մարինա Ռուսակովային:
«Ձերբակալության մասին անօրինական որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին: Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում»,- ասել է փաստաբանը:
Իսմայիլովին մեղադրում են երկու սպանությունների կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության մեջ: