տուն Լուրեր Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել

Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել

136
0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել

Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթները ավելի սուր բնույթ են ստանում…

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում…

Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել նախօրեին առաջնագծում ասկյար Ագիլ Օմարովի ոչնչացմանը…

Ստացվում է, որ ազերի պաշտոնյան ՀՀ վարչապետի և այլ բարձրապաշտոնյանի սպանության կոչով է հանդես գալիս… Այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է Հայաստանին մեղադրել, որ պաշտոնական Երևանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար…Սա «վերելակային» դիվանագիտության հետևանքներից է…

Այս հայտարարությանը Հայաստանն ու Արցախը ոչ միայն պետք դիվանագիտական մակարդակով արձագանքեն, այլև պետք է պատասխանեն ևս մի քանի ասկյարի լեշացման գործողությամբ, որ Բաքվում չմոռանան 1990-ականների սկիզբը ու այսուհետ չհանդգնեն Հայաստանի պաշտոնյաների սպանության կոչերով հանդես գալ…

Հ.Գ. Հայկական բանակները Բաքվից հնչած այս հայտարաությանը պետք պատասխանեն դիպուկահարի կրակոցով՝ոչնչացնելով հեռադիտակից օգտվել չգիտեցող Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին…»