Հոկտեմբերի 22-25-ը ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին, որը տեղի կունենա Կիպրոսում, հաղորդում է Armfootball.com-ը:
Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Կիպրոսի, Լատվիայի ու Էստոնիայի հավաքականները:
Հատկանշական է, որ հանդիպումները սպասարկելու է ադրբեջանցի մրցավար Յուսիֆ Նուրուլաևը: