Ադրբեջանցի մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է Իրաքի Սալահեդդին նահանգի զորամասերից մեկում։ Այս մասին հաղորդում է «Իսլամական պետություն» խմբավորման Twitter-ի էջը։
Աբու Աբդուլլահ Ալ-Ազեռբաջանի անունը կրող ահաբեկիչը պայթեցրել է Hummer մակնիշի ավտոմեքենան, որում եղել է մինչև 2 տոննա պայթուցիկ։ Զոհվել է մեծ թվով զինվորական, պայթեցվել է 4 զրահամեքենա։