տուն Լուրեր Ադրբեջանական կոնֆետ` Հայաստանում (լուսանկարներ)

Ադրբեջանական կոնֆետ` Հայաստանում (լուսանկարներ)

94
0

Untitled

Վանաձորում ադրբեջանական արտադրության կոնֆետների վաճառքի մասին ահազանգել էր Նարինե Ավետիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ Վանաձորում վաճառվում են ադրբեջանական SHIRIN ֆիրմայի Gaudi կոնֆետներ:

Սակայն ինչպես այսօր Araratnews.am-ի զրույցում նշեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, ահազանգի հետքերով գնացել են, բայց նշված կոնֆետները խանութներում չեն գտել. «Ահազանգից անմիջապես հետո` նույն օրը, մեր տեսուչները գնացել են նշված հասցեով և փնտրել Վանաձորի մանր խանութներում և Լաչինի տարածքում, բայց փաստացի ոչինչ չեն հայտնաբերել, որ շարունակեին հետքով գնալ: Եզակի օրինակ է եղել, որովհետև օգտատերը, ով ասում էր, որ գնել էր այդ կոնֆետից, հետո շրջել էր և չէր գտել»:

Նվարդ Առաքելյանը նաև հավելեց, որ ամեն դեպքում տեսուչները կշարունակեն ուշադիր լինել այդ տարածքի խանութների նկատմամբ. «Միանշանակ իրացնողներին, վաճառակետերին զգուշացրել են, որ ուշադրություն դարձնեն ծագման երկրին և անվտանգությունը ներկայացնող պահանջներին: Մեզ մնում է միայն կոչ անել, որ երբ նման բան տեսնեն, ահազանգեն, որ հետքով գնանք: Այս պարագայում տվյալ կոնֆետից չի գտնվել, գուցե մի օրինակ է եղել կամ սպառվել է, հավաքվել` ես չգիտեմ»:

Հավելենք, որ օգտատերը ադրբեջանական կոնֆետների լուսանկարին կից մեկնաբանությունում նաև նշել էր, որ կոնֆետներից մեկը (լուսանկարում` մանուշակագույնը) ևս ադրբեջանական է: Վաճառողը քաղաքացուն ասել է, որ ամբողջ խմբաքանակը վաճառվել է, այդ մեկն է մնացել: