տուն Լուրեր Ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունների փաստերն առկա են

Ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունների փաստերն առկա են

116
0

davit tonoyanՀայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է նաեւ, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են: