տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանական բանկերը 2 միլիարդ մանաթի վնաս են կրել

Ադրբեջանական բանկերը 2 միլիարդ մանաթի վնաս են կրել

75
0

adrbeԱդրբեջանում 2015 թվականի փետրվարին ազգային արժույթի` մանաթի 35,6 տոկոսով արժեզրկվելու հետեւանքով քաղաքացիների կողմից բանկերում ավանդներն ԱՄՆ դոլարով փոխարինելու պատճառով դոլարի ռեսուրսները բանկերում կտրուկ աճել են: Դրա հետեւանքով ազգային արժույթով ավանդների ծավալը գրեթե երկու անգամ պակասել է, ինչը հանգեցրել է ան բանին, որ Ադրբեջանում բանկերը միայն ազգային արժույթով ավանդների գծով 2 մլրդ մանաթ են կորցրել:

Այս մասին modern.az լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի տնտեսագետ Սամիր Ալիեւը:

Մեկնաբանելով ադրբեջանական բանկերի կողմից ընդունվող ավանդների տոկոսադրույքները կտրուկ նվազելու մասին լուրը՝ փորձագետը նշել է, որ դա արվել է այն պատճառով, որ բանկերում դոլարով վարկավորման պահանջարկը խիստ նվազել է, եւ բնակչությունից դոլարով ավանդ վերցրած բանկերը չեն կարողանում այն ուղղել տնտեսությանը:

«Ե՛վ բնակչությունը, ե՛ւ ձեռնարկատերերը շահագրգռված չեն դոլարով վարկ վերցնելու մեջ: Իսկ նրանց համար նախընտրելի մանաթ բանկերում չկա: Տարվա առաջին 4 ամիսներին ազգային արժույթով ավանդները 4,4 մլրդ-ից նվազել են  2,3 մլրդ մանաթի: Գրեթե երկու անգամ նվազել է նաեւ ավանդի տոկոսադրույքը: Փաստորեն, միայն ավանդների հաշվով բանկերը 2 մլրդ մանաթ ազգային արժույթ են կորցրել», -նշել է Ալիեւը: