տուն Հասարակություն Adobe-ը ներկայացրել է լուսանկարում փոփոխությունները ճանաչող խմբագրիչ

Adobe-ը ներկայացրել է լուսանկարում փոփոխությունները ճանաչող խմբագրիչ

228
0

Adobe ընկերությունը, որին պատկանում է հանրահայտ Photoshop ծրագիրը, ներկայացրել է լուսանկարներում փոփոխությունները ճանաչող խմբագրիչ:

Գործառույթը թույլ է տալիս հասկանալ, արդյոք լուսանկարի վրա դեմքն ամբողջությամբ փոխել են, թե ուղղակի խմբագրել են:

Ընկերությունում նշել են, որ նման գործառույթի ներկայացումը կարեւոր է հատկապես հիմա, երբ առկա են բազմաթիվ հավելվածներ, որոնց միջոցով ստեղծվում են կեղծ լուսանկարներ: Այս մասին տեղեկացնում է itel.am-ը:

Ներկայացված խմբագրիչը Adobe-ի նմանատիպ արդեն երկրորդ լուծումն է: Վերջերս ներկայացվել էր Twitter-ի եւ New York Times-ի հետ համատեղ լուծումը, որը նախատեսված էր միայն տեսանյութերի համար: