Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երեկ երեկոյան իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Այսօր մահացել է մեծագույն երաժշտական և պոետիկ հանճար Շառլ Ազնավուրը: Նա իմ բարեկամն էր, որով ես վաղ տարիքից հիացած էր, սակայն առաջին անգամ հանդիպեցի միայն 20 տարի առաջ: Նրա ծնողները Վրաստանից ազգությամբ հայեր էին, և Շառլն ինձ ասաց, որ նրանք հաճախ էին խոսում Վրաստանի իրենց տան մասին: 2012 թվականին ես և նա նաև իրականացրեցինք մեր ընդհանուր երազանքը, երբ նա եկավ երգելու իր ծնողների հարազատ քաղաք՝ Ախալցխա՝ Ախալցխայի բերդի վերաբացմանը, որը ես այդ տարի հիմնանորոգել էի: Դա իրոք կախարդական գիշեր էր: Անբացատրելի մի բան է, որ երեկ ես ամբողջ գիշեր լսում էի նրա երգերը, և այսօր իմացա նրա վախճանի մասին:
Ի՜նչ կորուստ է մարդկության համար:
Adieu, Charles, adieu, mon ami»: