Adidas ընկերությունը պատրաստվում է ներկայացնել սեփական արտադրության «խելացի ժամացույցները»: Այս մասին հաղորդում է CNet-ը: Նախնական տեղեկություններով` այս սարքն արժենալու է 399 դոլար:
Ժամացույցը նախատեսված է առաջին հերթին վազքի սիրահարների համար, քանի որ ցույց է տալիս թե՛ աշխարհագրական դիրքը, և թե՛ մարզիկի զարկերակի աշխատանքն ու շարժման արագությունը: Սարքն նաև ունի Bluetooth, GPS և WiFi: Ժամացույցը կառավարվում է սենսորային էկրանի միջոցով: Այն վաճառքի կհանվի նոյեմբերի 1-ին: