տուն Լուրեր Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու

132
0

abovyanԱյսօր մեկնարկել է Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումների փուլը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովու տեղադրվել են այսօրվա ընթացքում առաջադրված թեկնածուների անունները:

Նրանք են.

1. Գեւորգյան Վահագն Ժիրայրի

2. Իսրայելյան Կարապետ Սարբիի

3. Հակոբյան Սամվել Ծերունի

4. Հարությունյան Արթուր Գեղամի

Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման սկզբունքով:

Բոլորի անվան դիմաց նշված է անկուսակցական:

Վահագն Գեւորգյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի փորձագետ է: Նախկինում տեղեկացրել ենք, որ եւ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն սատարելու են նրա թեկնածությունը:

Առաջադրվածներից Արթուր Հարությունյանը, ով հայտնի է Պալաչ մականունով, «Չարենցավանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է:

Այսօր ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցը որոշում է կայացրել նրան հեռացնել կուսակցությունից: Այդ որոշումը թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ Պալաչը չի ենթարկվել կուսակցության որոշմանը եւ ինքնաառաջադրվել է:

Աբովյանում թեկնածուների առաջադրումները կշարունակվեն մինչեւ մայիսի 17-ը ժամը 18:00-ն: Մայիսի 17-ից 19-ը տեղի կունենա նրանց գրանցումը: Ընտրություններն այնտեղ կանցկացվեն հունիսի 7-ին:

Աբովյանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան, նշանակվեց Կոտայքի մարզպետ: