Այսօր Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այլ անձանց տներում խուզարկություններ կլինե՞ն: «Քննության ընթացքը ցույց կտա»,- ասաց Վանեցյանը:
Araratnews.am-ի հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը թերացել է իր աշխատանքում, քանի որ զինվորների սննդի ու հագուստի յուրացումների մասին մշտապես են եղել խոսակցություններ, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ես ենթադրություններով չեմ խոսում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան