«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ իր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայություն խուզարկություն է կատարել նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայրական տանը:
Araratnews.am-ը կապ հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ՝ պարզելու, թե հավաստի՞ է տեղեկությունը: «Ես տեղեկություն չունեմ»,- ասաց ԱԱԾ-ի մամուլի խոսնակը:
Հստակեցրինք՝ դա նշանակում է, որ մամուլին հիմա տեղեկություն չի՞ կարող տրամադրել, Սամսոն Գալստյանը դրական պատասխանեց:
Սոնա Դավթյան