տուն Լուրեր ԱԱԾ-ի մոտ պահանջեցին ազատել Ալեք Ենիգոմշյանին

ԱԱԾ-ի մոտ պահանջեցին ազատել Ալեք Ենիգոմշյանին

76
0

aleqԱզատության հրապարակում քիչ առաջ ավարտվեվ երթը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից գնացել են Ազգային անվտանգության ծառայության մոտ։ Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մեծ թվով ոստիկաններ փակել էին դեպի ԱԱԾ տանող ճանապարհը։ Հենց այդտեղ էլ երթը կանգ է առել, ցուցարարները պահանջել են ազատ արձակել ԱԱԾ տարածքում պահվող «Սասնա ծռերին» եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին։

Ցուցարարների մի մասը ցանկացել է ավելի մոտենալ շենքին, սակայն Հարություն Աղլամազյանը հորդորել է իրավապահների հետ բախման չգնալ եւ վերադառնալ Ազատության հրապարակ։

Վաղը՝ օգոստոսի 3-ին Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է կայանալու։