տուն Լուրեր Ապե’, լավ, ականջից արուն ա գալի արդեն. Ինչպես են ոստիկանները ծեծել ակտիվիստին

Ապե’, լավ, ականջից արուն ա գալի արդեն. Ինչպես են ոստիկանները ծեծել ակտիվիստին

167
0

45

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 01:00-ի շրջանում, ծեծի են ենթարկել ոչ վաղ անցյալում քաղաքապետարանի մոտ իրականացված նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Գոռը ներկայացրեց տեղի ունեցածը: «Գիշերը 1-2-ի կողմերն էր, ստույգ չեմ ֆիքսել ժամը, տուն էի գալիս եւ տեսա, որ ծխախոտս վերջացել է, գնացի գնելու, եւ երբ հետ էի գալիս, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում` մթության մեջ, նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Եվ երբ անցնում էի նրանց մոտով, նրանցից մեկն ասաց. «Էսի էդ …….-ը չի՞»: Արդեն հասկացա, որ կոնկրետ նպատակ ունեն: Երբ գլուխս շրջեցի որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ ունեմ» վիրավորվելու, նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես նայում, արա’ այ….»: Ես ասացի. «Տղե’րք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի էդքան բանը անել»: «Ի՞նչքան բանը, ա’յ ակտիվ մասսա»,- ասաց ստահակներից մեկը, իսկ մյուսը կողքից ասաց. «Արա’, սրանց հետ ի՞նչ խոսալ, խոսալս ո՞րն ա, դրանք էդքան չկան, սրանց պետք ա բռնես ու…», ապա սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին: Ես էլ պատասխանեցի, որ` ով ինչ ասաց ինձ ու իմ ընտանիքին, թող հաշվի` իր հորն ու մորն է ասել: Էդ պահին չորրորդ ստահակը, որը գաղտագողի մոտեցել էր ինձ հետևի կողմից, ու որի մոտենալը չէի նկատել, հարվածեց մեջքիս:

Շարունակությունն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here