տուն Սպորտ Վարսավիրանոցում ավելի շատ ժամանակ անցկացնող Ռոնալդուի և Մեսսիի միջև ես ընտրում եմ...

Վարսավիրանոցում ավելի շատ ժամանակ անցկացնող Ռոնալդուի և Մեսսիի միջև ես ընտրում եմ վերջինին. Բլատեր

226
0

2014_FIFA_Announcement_(Joseph_Blatter)_2

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ «Ռեալի» «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև ինքը նախապատվությունը տալիս է «վարսավիրանոցում ավելի քիչ ժամանակ անցկացնող Մեսսիին»: Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ հավակնում են «Ոսկե գնդակին»:

«Լենոն լավ տղա է: Յուրաքանչյուր ծնող կցանկանար նրա նմանին ունենար տանը: Նա շատ արագ է, գերազանց խաղ է ցուցադրում, կարծես պարում է: Ինչ վերաբերում է Կրիշտիանո Ռոնալդուին, ապա խաղադաշտում նա հրամանատար է: Նա ավելի շատ ժամանակ է ծախսում վարսավիրանոցներում, քան մեկ այլ ֆուտբոլիստ:

Չեմ կարող ասել, թե նրանցից ով է ամենալավը: Սակայն ես ընտրում եմ Մեսսիին», — ասել է Բլատերը: Այս մասին գրում է Marca-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here