տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն լրտեսել է Ֆրանսիայի քաղաքացիներին․ Le Monde

ԱՄՆ-ն լրտեսել է Ֆրանսիայի քաղաքացիներին․ Le Monde

228
0

url

Այսօր Le Monde-ը հրապարակել է ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերից մեկը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն լրտեսել է Ֆրանսիայի քաղաքացիներին։

Պարբերականի տրամադրության տակ գտնվող փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ֆրանսիացիների միջև կայացած 70.3 մլն հեռաոխսազանգ։ Այս օպերացիան իրականացվել է 2012 թվականի դեկտեմբերից մինչև ընթացիկ տարվա հունվար։ Ամերիկյան հատուկ ծառությունների հիմնական նպատակը եղել են ահաբեկիչների հետ կապ ունեցող անձինք, ինչպես նաև քաղաքական գործիչները, իշխանության ներկայացուցիչները և գործարարները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ապաստան ստացած Սնոուդենը շարունակում է լրատվամիջոցներին տրամադրել գաղտնի փաստաթղթեր, որից պարզ է դառնում, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսում են և լրտեսում են աշխարհի շատ երկրների քաղաքական գործիչներին, գործարարներին և այլն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here