Աշխարհի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հիմնը դարձել է Youtube-ի հիթերից մեկը` այն դիտել է ավելի քան 11 միլիոն մարդ: Հոլովակում պատկերված են դրվագներ աշխարհի վերջին առաջնություններից, որոնք ընդհատվում են բրազիլական կարնավալի տեսարաններով:
Հիմնը կատարել է ամերիկացի երգիչ Pitbull-ը, ինչպես նաև Ջենիֆեր Լոմպեսն ու բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լետեն: Այս երգը հնչելու է բացման արարողության ժամանակ, որը կայանալու է Սան Պաուլոյի «Արենա Կորինտիանս» մարզադաշտում հունիսի 12-ին: