Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ ազատ Ուկրաինան սպառնալիք է ներկայացնում Վլադիմիր Պուտինի համար: Այս մասին նա գրել է The New York Times-ում հրապարակված իր հոդվածում:
Տիմոշենկոն մեջբերել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերն այն մասին, որ առանց ընտրությունների չի լինում ազատ կառավարություն: Ըստ Ուկրաինայի նախագահի թեկնածուի` չնայած վտանգներին, ուկրաինացիները պատրաստվում են մասնակցել ընտրություններին և խանգարել Պուտինի ծրագրերին` «մեր ժողովրդավար երկիրը ՌԴ-ի վասալային պետության վերածմանը»:
Ըստ Տիմոշենկոյի` ազատ Ուկրաինան սպառնալիք է ներկայացնում ռուսական քաղաքական համակարգի համար: Եթե ուկրաինացիները կարողանան կառուցել բաց հասարակություն և ազատ տնտեսություն, ապա սովորական ռուսաստանցիներն էլ կհասկանան ազատության և տնտեսական հնարավորությունների ծավալները, որոնցից նրանք զրկվել են պուտինյան կառավարման պատճառով: «Աջակցե՛ք մեզ` նյութապես և բարոյապես, ինչը մեզ անհրաժշետ է, որպեսզի կարողանանք ունենալ արդար և բաց ժողովրդավարական պետություն», — ասել է Տիմոշենկոն: