տուն Քաղաքական Միջազգային 96.6 տոկոսը կողմ է միանալ Ռուսաստանին․ Ղրիմի 100 տոկոս տեղամասերի նախնական արդյունքները

96.6 տոկոսը կողմ է միանալ Ռուսաստանին․ Ղրիմի 100 տոկոս տեղամասերի նախնական արդյունքները

80
0

A Cossak casts his ballot during the referendum on the status of Ukraine's Crimea region at a polling station in Simferopol

Քիչ առաջ Ղրիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը ուղիղ եթերում հրապարակել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի բոլոր 100 տոկոս ընտրատեղամասերի նախնական արդյունքները։

Ըստ ԿԸՀ ղեկավարի՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 82,71%-ը։ Ռուսաստանին միանալու հարցին կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցածների 96.6%-ը։

Ուկրաինական կողմը չի ճանաչում այս հանրաքվեի արդյունքները։ Բացի այդ, նշվում է, որ դրա արդյունքները կեղծվել են, քանի որ ուկրաինացիներն ու թաթարները հայտարարել էին քվեարկությունը բոյկոտելու մասին։ Բացի այդ, քվեարկությունն անցել է բոլոր տեղամասերում զինված խմբերի պարտադիր ներկայությամբ, ինչը նման քվեարկությունների ժամանակ համարվում է կոպիտ խախտում։

Տեղեկացնենք, որ վերջին մարդահամարի տվյալներով տեղի բնակչության 58,5%-ը ռուսներ են, 24,3%-ը՝ ուկրաինացիներ, 12,1%-ը՝ Ղրիմի թաթարներ, 1,4%-ը՝ բելառուսներ, 1,1%-ը՝ հայեր։

Հիշեցնենք նաև, որ շատ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հայտարարել են Ղրիմի հանրաքվեի արդյունքները չընդունելու մասին, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեն դատապարտող բանաձևին դեմ է քվեարկել միայն Ռուսաստանը։ Հանրաքվեն չճանաչելու մասին այսօր հայտարարել են նաև Ճապոնիան, Կանադան, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլն։