տուն Քաղաքական Միջազգային Խոշոր ավտովթար ԱՄՆ-ում

Խոշոր ավտովթար ԱՄՆ-ում

185
0

1850009

ԱՄՆ Պենսիլվանիա նահանգում մերկասառույցի պատճառով 50-ից ավելի մեքենաներ են բախվել։ Կա մեկ զոհ, տասնյակ տուժածներ։

Ինչպես հաղորդում են տեղական աղբյուրները, մեքենաները սառցակալած մայրուղու վրա սկսել են հերթականությամբ իրար հարվածել։ Պենսիլվանիայում 0-ական ջերմաստիճանում տեղացած առաջ ձյունը նպաստել է ճանապարհների անանցանելիությանը։

Ավտովթարի վայր են ժամանել մեծաքանակ հրշեջներ եւ բժիշկներ։ Սպասվում է, որ ճանապարհային երթեւեկությունը մի  քանի ժամով կդադարեցվի։ Այժմ կատարվում են աշխատանքներ վթարների հետեւանքների վերացման ուղղությամբ

Նմանատիպ վթար կատարվել է նաեւ Վիսկոնսին նահանգում, որտեղ իրար են բախվել շուրջ 30 ավտոմեքենա։ Տուժածների մասին առաժմ տեղեկություն չկա։

Ներկա պահին սառը հոսանքը տեղափոխվել է դեպի ԱՄՆ արեւելյան  ափեր։ Ճանապարհներին սառույցի շերտի հաստությունը  հասնում է 8 սմ հաստության։

Սպասվում է, որ այսօր տարերային աղետը հասնելու է Նյու Յորք։ Իշխանությունները խնդրում են մարդկանց պահպանել զգուշություն եւ սեփական տրանսպորտի միջոցով փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here