տուն Քաղաքական Միջազգային 95 հարկը՝ 43 վայրկյանում․ Ճապոնիայում ստեղծել են աշխարհի ամենաարագ վերելակը

95 հարկը՝ 43 վայրկյանում․ Ճապոնիայում ստեղծել են աշխարհի ամենաարագ վերելակը

103
0

3643033

Էլեկտրական սարքեր արտադրող ճապոնական Hitachi Ltd անվանի ընկերությունը նախագծել է և այսօր ներկայացրել աշխարհի ամենաարագ վերելակը, որը կարող է բարձրանալ 72 կմ/ժ արագությամբ։ Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալքիը՝ այն 1-ից 95-րդ հարկ կարող է բարձրանալ 43 վայրկյանում։

Մինչ այդ ամենաարագը համարվում էր թայվանական վերելակը, որը բացում էր 60.6 կմ/ժ արագություն։ Hitachi Ltd-ի մասնագետների կարծիքով՝ նման արագություն վերելակը զարգացնում է ավելի հզոր շարժիչի և ավելի թեթև պարանների շնորհիվ։

Նոր վերելակը շահագործման է հանձնվելու հաջորդ տարի՝ չինական Գուանչժոու քաղաքում, ուր կառուցվում է 111 հարկանի շենք։ Hitachi Ltd-ում ասել են, որ իրենք պատրաստվում են լուրջ աշխատել չինական շուկայում, քանի որ այստեղ է ձևավորվում վերելակների վաճառքի շուկայի 60 տոկոսը։