Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922 թ. նոյեմբերին. գրում է Calend-ը:
Դամբարանի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել էին փարավոնի երկրային կյանքում օգտագործած իրեր` կառքեր, նետ ու աղեղ, ձեռնոցներ, բոլորը՝ ոսկեզօծված, փղոսկրե բազկաթոռներ, կենցաղային իրեր, տարբեր դեկորատիվ առարկաներ և այլն: Պատերին ամենուրեք հիերոգլիֆներ և նկարներ էին:
Մահիճը պահում է փարավոնի սարկոֆագը, որի մեջ և մումիան է: Մահիճն ունի 5 մ երկարություն և 3մ լայնություն:
Թութանհամոնի դամբարանը` փարավոնի սարկոֆագով և ուղեկցող նյութով հանդերձ, հանդիսանում է եգիպտական մշակույթի ինքնատիպ նկարագիր: