Հայաստանում իրանի դեսպան Մուհւսմմադ Ռեիսին երեկ, մեղմ ասած, սենսացիոն հայտարարություն արեց: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա հայտարարեց. «Մինչ այժմ Հայաստանի հետ բացի «Գազ էլէներգիայի դիմաց» գործարքի, մենք գազի գնման մասին քննարկումներ չենք ունեցել»: Ինչո՞վ t սա սենսացիոն: 2007 թվականին շահագործման հանձնված Իրան-Հայաստան գազամուղով Հայաստանը Իրանից փոքր քանակությամբ գազ է ստանում՝ տեղը վճարելով էլեկտրաէներգիա: Այս հաշվարկով, իրանական գազի հազար խմ-ի գինը կազմում է 180 դոլար: 2011 թվականից, ինչպես օրերս հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Ռուսաստանը բարձրացրել էր գազի գինը ու դրա պատճառով Հայաստանը կուտակել է 300 միլիոն դոլար պարտք՜ ՌԴ-ին: Արմեն Մովսիսյանը նաեւ հայտարարել էր, թե եթե Իրանից գազ գնենք, ապա պետք է վճարենք 400 դոլար: Համադրելով այս հայտարարությունները՝ պետք է հանգել միակ եզրակացության՝ Հայաստանը նույնիսկ չի բանակցել Իրանի հետ գործող գնով՝ 180 դոլարով այդ երկրից գազ ներկրելու շուրջ, փոխարենը շարունակել է թանկ գնով գազ ներկրել Ռուսաստանից ու հսկայական պարտքեր կուտակել: Իսկ նախարարի այն պնդումը, թե իրանական գազը 400 դոլար արժե, իրականության հետ ոչ մի կապ չունի: Հայաստանի գործող իշխանություններին չի էլ հետաքրքրում, թե իրենց դրկից հա- րեւան Իրանը ինչ գնով է պատրաստ Հայաստանին գազ մատակարարել, ընդ որում՝ բավարարելով գազի նկատմամբ մեր երկրի ունեցած ողջ պահանջարկը: Ինչո՞վ է պայմանավորված նման պահվածքը: Գործող իշխանությունը դիտավորյալ պարտքեր է կուտակում ՌԴ-ի նկատմամբ, որպեսզի ավելի խորացնի մեր երկրի կախվածությունը Ռուսաստանից: Դա երաշխիք է, որ Հայաստանում իշխանության հարցը լուծվի ոչ թե ՀՀ քաղաքացիների ընտրությամբ, այլ ՌԴ վերնախավի «դաբրո- ներով»: ՀՀ քաղաքացիներից լեգիտիմ իշխանության քվե ստանալը Աերժ Սարգսյանի կլանի համար անլուծելի խնդիր է: ՌԴ իշխանություններից «դաբրո» ստանալը շատ ավելի հեշտ է: Դրա համար ընդամենը պետք է գտնել երկրի ամենաթույլ կետերը: էներգակիրների գնի հարցը հենց այդ կետերից Է: նշենք, որ Մաքսային միությանը անդամակցելու անհրաժեշտության գլխավոր «հիմնավորումներից» մեկը հենց ռուսական գազի գնի բարձրացման սպառնալիքն Էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: