9/31 ընտրական տեղամասում, որը գտնվում է Մաշտոցի անվան համալսարանում, Հերացի 2/1 հասցեով, ոմն Հարություն Ղուկասյան, ով նախկինում միշտ եղել է հանձանաժողովի նախագահ, այս անգամ ՀՀԿ դիտորդ է: Վերջինս ընտրողների խմբեր է ուղղորդում տեղամաս, հիմնականում՝ տարեց կանանց, հետեւում գրանցման պրոցեսին, որոնց քվեարկությունից հետո զանգահարում է հեռախոսով եւ ինչ-որ մեկին տեղեկացնում, որ տվյալ մարդիկ արդեն քվեարկել են: Ենթադրաբար, Ղուկասյանը զանգահարում է ՀՀԿ՝ տեղեկացնելու իրենց ցուցակագրված ընտրողների մասնակցության մասին: Ընտրական տեղամաս մտնում են 4-5 հոգանոց խմբեր, որոնց ուղեկցում են ՀՀԿ տարբեր դիտորդներ: Վերընշված տարեց կանայք քվեաթերթիկները ստանալիս առանձնացնում են թիվ 6՝ ՀՀԿ-ի քվեաթերթիկը եւ միայն դրանից հետո մտնում քվեախուց քվեարկելու համար: