տուն Քաղաքական Հայաստան 928. 000.000 դրամի աջակցություն՝ քաղաքացիներին

928. 000.000 դրամի աջակցություն՝ քաղաքացիներին

198
0

Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը:

Հիմնական ասելիքից հետո վերը նշված պաշտոնյաները պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:

Հիմնական հարցերը վերաբերում էին կառավարության առակցության ծրագրերին: Նշվեց, որ, կախված իրավիճակից, հնարավոր կլինեն նաև այլ աջակցություններ`վիրուսով պայմանավորված:

Կոմունալ վճարների բեռից ազատելու մասին հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ մենք պետք է աշխատենք թիրախներով, ոչ թե կոչերով: Պետք չէ խոսել համընդանուր գործիքների մասին:

Պետական պարտքի մասին հարցին Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ վաղ է խոսել պետական պարտքի չափը մեծացնելու ուղղությամբ: Փոխվարչապետն ընդգծեց, որ իհարկե կան հստակ սցենարներ, բայց նպատակահարմար չգտավ թվեր հրապարակել այս առնչությամբ:

Մասնավոր սեկտրում գտնվող հարկադիր պարապուրդի մեջ գտնվող քաղաքացիների մասով, ովքեր չեն օգտվում աջակցությունների փաթեթից, Զարուհի Բաթոյանն ասաց, որ ունենք ութերորդ ծրագիրը, որը կարող է վերաբերել այս անձանց: Սոցապնախարարն ասաց նաև, որ կառավարությունը աշխատում է նաև այս ուղղությամբ ծրագրերի հետ կապված կանխարգելիչ միջոցառումների ստեղծման և աջակցության ծրագրերի շուրջ:

Գազի գնի մասին հնչած բազմաթիվ հարցերին փոխվարչապետն ասաց, որ այս պահին հստակ ասելիք չկա: Բայց վստահեցրեց, որ առաջիկայում տեղեկատվություն կլինի:

Ծերերի խնամքի հաստատություններում թեստավորման առնչությաբ Զարուհի Բաթոյանն ասաց, որ թեստավորում չի արվել, բայց կենտրոններում ինքնամեկուսացվել են: ԱՆ-ի հետ համատեղ կատարվում են մի շարք միջոցառումներ այս խմբի մարդկանց կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:

Սոցապնախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ վաղվա իններորդ ծրագիրը ներառյալ 928. 000.000 դրամի աջակցություն արդեն իսկ հասանելի է մեր քաղաքացիներին:

Հայկ Մագոյան