Այսօր Ազգային Ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե ինչ խնդիր է լուծելու համայնքների խոշորացումը և երբ է այդ ծրագիրը լայնամասշտաբ իրականացվելու:
Ի պատասխանˋ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ Հայաստանում այժմ կա 915 համայնք, որը չափազանց մեծ թիվ է մեր երկրի համար:
«915 համայնք ունենալը մեծ ճոխություն է մեր երկրի համար, մենք պետք է ունենանք առավելագույնը 300 համայնք: Եվ ֆինանսական առումով, եւ ամեն հարցով դա դրական կլինի: 4 hամայնքներում այդ խոշորացումը, որ սկսել ենք պիլոտային ծրագրով, նրա համար է, որ հասկանանք, թե ինչ արդյունքներ ենք ունենալու: Երբ որ այդ արդյունքները տեսնենք, լայնամասշտաբ կկիրառենք եւ տասը մարզերում էլ իրականացնելու ենք այդ ծրագիրը: Ես կողմ եմ ապակետրոնացմանը, զուգահեռ մենք դրան գնալու ենք: Ինձ համար դա շատ կարևոր է»,-ասաց վարչապետը: