տուն Լուրեր 9 հերքված առասպել IQOS-ի մասին. վնասի, հալչող ֆիլտրերի, նիկոտինի և թութունի մասին

9 հերքված առասպել IQOS-ի մասին. վնասի, հալչող ֆիլտրերի, նիկոտինի և թութունի մասին

753
0

Bigmir.net-ի լրագրողական խումբը անդրադարձել է IQOS-ի մասին մի շարք հայտարարություններին։

IQOS–ը հայտնի սարք է, որը նախատեսված է թութունի տաքացման համար: Եթե մի քանի տարի առաջ այն կարելի էր նկատել միայն հայտնի մարդկանց ձեռքերում, ապա այժմ այն ավելի է տարածված ծխողների շրջանում և հանդիպում է ամենուր՝ բիզնես կենտրոններում, փողոցներում, ինչպես նաև IQOS-ի օգտագործման համար նախատեսված հատուկ վայրերում: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ արտադրողը չի հասցնում սեփական արտադրանքի պահանջարկի հետևից: Այս է պատճառը, որ տեղեկատվական հարթակը լի է IQOS-ի վերաբերյալ հակասական, և երբեմն միմյանց բացառող տեղեկություններով: Նույնիսկ մեր խմբագրությունում, որտեղ կան բավականին մեծ թվով և՛ IQOS օգտատերեր, և՛ ծխողներ, կրկնվում են այդ հեքիաթներն ու առասպելները: Մենք որոշեցինք շատ լուրջ մոտենալ խնդրին՝ հավաքելով IQOS-ի վերաբերյալ ամենատարածված 9 առասպելները և, փորփրելով պաշտոնական փաստաթղթերը և հետազոտությունները, գտանք հաստատումներ և հերքումներ:

Առասպել 1. IQOS-ը օգնում է թողնել ծխելը: ՀԵՐՔՎԱԾ

Սա շատ տարածված առասպել է: Գնելով IQOS՝ բոլորն այն համարում են ծխելը թողնելու միջոց: Շատ հաճախ նախկին ծխողները պատմում են, որ, անցնելով IQOS-ի, նրանք ժամանակի ընթացքում ամբողջովին հրաժարվել են սիգարետից: Բայց այս պատմությունները հաստատված չեն վիճակագրական և գիտական տվյալներով:

Ծխախոտից կախվածությունն ունի երկու կողմ՝ ֆիզիկական և հոգեբանական: Ֆիզիկական կախվածությունը կապված է նիկոտինային կախվածության հետ: Եվ քանի որ նիկոտինը չէ սիգարետի ամենվտանգավոր բաղադրիչը, հենց այն էլ դառնում է կախվածության աղբյուր: IQOS –ի գլանակները գրեթե նույնքան նիկոտին են պարունակում, ինչքան ավանդական սիգարետը:

Հոգեբանական կախվածությունը ձևավորվում է հենց ծխելու ծեսից: Շատ ծխողների համար սիգարետը սթրեսից ազատվելու, ցրվելու և ընդմիջելու միջոց է։ Սա մի գավաթ խմիչքի շուրջ ընկերական շփման ատրիբուտ է կամ էլ առավոտյան սուրճի ծես:

Չնայած IQOS-ը զգալիորեն ավելի քիչ վնասակար այլընրանք է, այն միևնույն է, չի չեզոքացնում կախվածություն առաջացնող այս բաղադրիչներից և ոչ մեկը: Հարկ է նշել, որ Ֆիլիպ Մորրիս-ը՝ IQOS-ի արտադրողը, անընդհատ նշում է, որ IQOS-ը նախատեսված է բացառապես այն մարդկանց համար, ովքեր մտադրված են շարունակել ծխելը, բայց կցանկանային փոխարինել սիգարետը ավելի քիչ վնասակար այլընտրանքով:

 

Առասպել 2. Նիկոտինը ծխախոտի ամենավնասակար բաղադրիչն է: ՀԵՐՔՎԱԾ

Նիկոտինն, իհարկե, օգտակար չէ մարդկային օրգանիզմի համար, քանի որ առաջին հերթին այն առաջացնում է  կախվածություն: Երկրորդը, մեծ ծավալների դեպքում այն կարող է թունավոր լինել: Բնության մեջ շատ բույսեր (ոչ միայն թութունը) նիկոտին են պարունակում: Այն կա սմբուկի, լոլիկի, կանաչ պղպեղի մեջ:  Իսկապես, այն կարող է վտանգավոր դառնալ չափազանց մեծ չափաքանակով օգտագործելու կամ անհատական զգայունություն ունենալու դեպքում: Օրինակ, նիկոտինը խստորեն  հակացուցված է հղի կանանց, կերակրող մայրերին, սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց և այլն:

Բժիշկների Թագավորական Կոլլեգիայի (Royal College of Physicians) զեկույցներից մեկում ասվում է. «Նիկոտինն ինքն իրենով չափազանց վտանգավոր չէ: Միլիոնավոր կյանքեր կփրկվեին, եթե գտնվեր նիկոտին սպառելու ընդունելի և արդյունավետ այլընտրանքային միջոց»: «Ոչ թե նիկոտինը, այլ սիգարետի ծխի մեջ առկա թունավոր նյութերն ու քաղցկեղածիններն են հիմնականում բերում հիվանդությունների և մահվան»,- նշում է Մեծ Բրիտանիայի առողջապահության և կատարելագործման բժշկական ծառայության ազգային ինստիտուտի կողմից (U.K. National Institute for Health and Care Excellence):

Ծխողների համար վնասի հիմնական մասը այրման տարրերն են, որոնք պարունակում են քաղցկեղածին խեժեր և ածխածնի երկօքսիդ, որն արգելափակում է թթվածնի մատակարարումն արյան մեջ:

iqos filtr arnel фильтр

Առասպել 3. IQOS-ն ավելի վտանգավոր է, քան սիգարետը: ՀԵՐՔՎԱԾ

Ընդհակառակը: Գիտականորեն այս փաստն ապացուցված է: Լրատվամիջոցները հաճախ են հրապարակումներ կատարում «IQOS-ը թունավոր է», «IQOS-ը զգալիորեն վնասակար է սիգարետից» վերնագրերով: Սրանք ուղղակի շատ դիտումներ հավաքելու փորձեր են. բոլոր ուսումնասիրությունները միաձայն պնդում են, որ IQOS-ի աէրոզոլը (գոլորշին) զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը: Սիգարետի այրման ընթացքում  արտազատվում է ավելի քան 6000 քիմիական միացություն: Դրանցից առնվազն 1%-ը վտանգավոր է համարվում առողջության համար: Ծխողների օրգանիզմում հայտնվող ամենավտանգավոր նյութերն են այրման պրոդուկտները՝ քաղցկեղածին խեժերը, ածխածնի երկօքսիդը, ամիակը:

IQOS-ի աշխատանքի սկզբունքը և հիմնական արժեքը կառուցված են հենց այրման բացակայության շուրջ:  IQOS-ը, ինչպես և նման համակարգերը, տաքացնում են թութունը մինչև 300-350⁰С՝ չայրելով այն: Այս ջերմաստիճանում թութունից, որը խառնված է գլիցերինի հետ, սկսում է արտազատվել բուրավետ ու նիկոտինով հագեցած աէրոզոլ։ Միաժամանակ, բացակայում են այրման պրոդուկտները՝ ծուխը, մոխիրը և այրման համը:

Ընդհանուր առմամբ, թութունի տաքացման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կրճատել արտազատվող վնասակար նյութերի քանակը 90-95%-ով՝ սիգարետի համեմատ: IQOS-ի հետազոտությունների թեմայով հնարավոր է գտնել բավականին շատ հրապարակումներ: 2018թ. հունվարին IQOS-ը քննարկման առարկա դարձավ  FDA (ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչության) կողմից: Կարելի  ասել, որ FDA-ն ԱՄՆ-ում մի հաստատություն է, որը պատասխանատու է ամերիկյան շուկայում սննդամթերքի, դեղամիջոցների, կոսմետիկ միջոցների, ծխախոտային արտադրատեսակների, անասնաբուժական արտադրանքի և այլ ապրանքների որակի վերահսկման համար: FDA-ի   կազմում գտնվող ծխախոտային արտադրատեսակների գիտական փորձագիտական կոմիտեն (Tobacco Product Scientific Advisory Committee) հաստատել է, որ IQOS-ի տաքացման համակարգը արտազատում է զգալիորեն քիչ վնասկար նյութեր՝ համեմատած սիգարետի հետ: 

 

Առասպել 4. IQOS-ի գլանակներում իրական թութուն չէ: ՀԵՐՔՎԱԾ

Իրական է: Եթե բացենք IQOS-ի ծխախոտային գլանակը, կտեսնենք, որ ներսում գտնվող թութունը նման չէ սիգարետի թութունին: Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ իրականում դա թութուն չէ: Մյուսների կարծիքով գլանակների մեջ ամբողջական թութունի տերև է տեղադրված: Երկու էլ սխալ են: Գլանակների ներսում մանրացված և սեղմված թութուն է՝ ամենաբարձր որակի թութունի տերևներից: Արտադրողի տվյալներով, համաշխարհային արտադրության միայն 13%-ն է համապատասխանում այս ծխախոտային գլանակների արտադրության պահանջներին: Հավաքված տերևներից առանձնացվում է միայն փափուկ մասը՝ առանց հավելյալ մասնիկների: Հակառակ դեպքում չի հաջողվի թութունը հավասարաչափ մանրացնել՝ բացառելով պինդ մասնիկները, որոնց պատճառով գլանակը կարող է անհավասար տաքացվել և տալ անկայուն համ: Մանրացված թութունը խոնավեցվում է գլիցերինով և պրոպիլեն գլիկոլով: Ստացված զանգվածը հարթեցվում է, այնուհետև՝ սեղմվում: Մի քիչ չորանալուց հետո այն կտրատվում է: Հենց չորացված թութունի այս չորացված կտորներն էլ մենք տեսնում ենք գլանակների մեջ:

Տրամաբանական հարց է առաջանում գլիցերինի և պրոպիլեն գլիկոլի վնասակարության կամ օգտակարության մասին: Արդյո՞ք դա ավելի «քիմիական» չէ, քան սիգարետի ծուխն իր խեժով ու քաղցկեղածին տարրերով: Եկեք պարզենք: Պրոպիլեն գլիկոլը (Е1520) խոնավապահպանիչ կերակրի հավելում է, որը թույլատրված է աշխարհի երկրների մեծամասնությունում և օգտագործվում է շատ մթերքներում (թխվածաբլիթներ, բիսկվիտ, գազավորված ըմպելիքներ, սառեցված բանջարեղեն և մրգեր) այն ավելացվում են նաև սիգարետի թութունի մեջ, որպեսզի  չչորանա և չկորցնի համը: Հարկ է նշել, որ սիգարետում պրոպիլեն գլիկոլի մակարդակը նույնիսկ ավելի բարձր է, քան IQOS-ի գլանակներում: Գլիցերինը բոլորին հայտնի է իր վերականգնող, խոնավեցնող և սնուցող հատկություններով և լայնորեն օգտագործվում է բժշկության, դեղագործության և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ: Գլիցերինը տարածված բաղադրիչ է քսուկների և լոսյոնների, ինչպես նաև հազի դեմ օգտագործվող դեղամիջոցների մեջ: Հենց այն էլ հանդիսանում է էլեկտրոնային սիգարետի և վեյպերի հեղուկների հիմք: Մարդկային օրգանիզմի վրա այս նյութերի ազդեցությունը ներկայացնող ուսումնասիրություններ դեռևս հասանելի չեն: Բայց ելնելով գլիցերինի և պրոպիլեն գլիկոլի լայն տարածումից դեղագործական, սննդի և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ՝ հասկանալի է դառնում, որ դրանք վախենալու չեն:

heets gnel filtr

Առասպել 5. IQOS-ի գլանակներում կա ավելի քիչ թութուն, քան սիգարետում: ՀԵՐՔՎԱԾ

Դա այդպես չէ: Այս առասպելն առաջացել է այն պատճառով, որ IQOS-ը 1.5 անգամ ավելի կարճ է սիգարետից: Միաժամանակ, այն գրեթե նույն չափով թութուն է պարունակում։ Քանի որ գլանակների համար նախատեսված թութունը մանրացված է և սեղմված, այն ավելի քիչ ծավալ է զբաղեցնում: Ավելին, IQOS-ն ապահովում է օգտակար գործողության բարձր  գործակից, և գլանակների թութունն ավելի արդյունավետ է օգտագործվում: Ավանդական սիգարետի մեջ այրման արդյունքում թութունի կեսից ավելին ուղղակի վերածվում է ջերմային էներգիայի, մոխրացած խեժի և ծխի: IQOS-ը չի այրում թութունը, և՛ համի, և՛ բույրի 100%-ը բաժին են հասնում օգտագործողին, այլ ոչ թե «քամուն»:

heets iqos tutun թութուն

Առասպել 6. IQOS-ի գլանակներում ֆիլտրը հալչում է: ՀԵՐՔՎԱԾ

Այդպես չէ: Պարզ չէ, թե այս առասպելը ինչպես է առաջ հայտնվել: Եթե կոտրենք ծխախոտային գլանակը, պարզ կդառնա, որ գլանակի ֆիլտրը նման է սիգարետի ֆիլտրին: Սիգարետի ֆիլտրը նախատեսված է այրման ընթացքում խեժի, մոխրի և պինդ մասնիկների գոնե մի մասը բռնելու համար, իսկ IQOS-ի աէրոզոլում փաստացի ֆիլտրելու ոչինչ չկա:

հիթս ֆիլտր heets filtr

IQOS-ի ֆիլտրը բաղկացած է երեք մասից.

  • ացետատային խողովակ (սիգարետների ֆիլտրերը պատրաստվում են նույն նյութից)՝ գլանակի ներսում ֆիքսում է թութունը, որպեսզի այն չտեղաշարժվի տաքացնող սայրի հետ շփման արդյունքում:
  • ժապավենային բիոպոլիմերային ֆիլտր․ կլանում է աէրոզոլի ավելցուկային խոնավությունը: Ֆիլտրը պատրաստված է պոլիլակտիդից, որը բնության մեջ լուծվող պոլիմեր է։ Որպես հումք ծառայում է պոլիլակտիկ թթուն, որը ստանում են եգիպտացորենի օսլայից և շաքարեղեգից: Հենց այսպիսի բիո պոլիմերային նյութերն էլ լայնորեն տարածված են սննդի և կոսմետիկ  միջոցների արտադրության մեջ:
  • բարակ ացետատային ֆիլտր․ մուշտուկի դեր է կատարում և ավելացվում է զուտ հոգեբանական կոմֆորտի համար. ծխողները սովոր են շրթունքներով դիպչել հենց այսպիսի ֆիլտրի:

Տաքացման և խոնավության հետ շփման ընթացքում պոլիլակտիդը կարող է մի քիչ մգանալ և խտանալ, այդ պատճառով էլ կարող է տպավորություն ստեղծվել, որ ֆիլտրը հալչում է: Իրականում ջերմաստիճանը, որի ներքո պոլիլակտիդը կարող է սկսել հալչել, 150-160⁰С է: IQOS-ի գոլորշին նույնիսկ չի էլ մոտենում այսպիսի ջերմաստիճանի, հակառակ դեպքում այն հնարավոր չէր լինի ներքաշել:

Առասպել 7. IQOS-ն անհոտ է: ՀԵՐՔՎԱԾ

Ճիշտ չէ: Հոտ կա: IQOS-ի գլանակում թութունը չի այրվում, այդ պատճառով էլ չկա ծուխ: Օգտագործման ընթացքում գլիցերինի գոլորշիացման արդյունքում արտազատվում է աէրոզոլ, որն ունի հատուկ բույր: Այն իհարկե սիգարետի ծխի նման ուժեղ և կտրուկ չէ, սակայն հստակ տարբերակելի է: Այնուամենայնիվ, ի տարբերություն սիգարետի ծխի, IQOS-ի գոլորշու բույրը շատ շուտ անհետանում է՝ չկպչելով հագուստին, մազերին կամ կահույքին: Ավելին, IQOS-ի գոլորշին չի ազդում փակ տարածքներում օդի որակի վրա և չի հանգեցնում պասիվ ծխելուն: Հենց այդ պատճառով էլ IQOS-ը հնարավոր է օգտագործել փողոց դուրս չգալով՝ տանը, գրասենյակում, մեքնայի մեջ, այլ հաստատություններում:

Առասպել 8. IQOS-ն ավելի վնասակար է, քան էլեկտրոնային սիգարետները։ ՀԵՐՔՎԱԾ

IQOS-ը, վեյփերը և էլեկտրոնային սիգարետն իրար հետ համեմատող հետազոտություններ գոյություն չունեն։ Այս սարքավորումները կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ, սակայն ուղղությունը մեկն է նվազեցնել օգտագործողի առողջությանը հասցվող վնասը՝ թղթի և թութունի այրման բացառման հաշվին։

Հրապարակած բոլոր գիտական աշխատանքները վկայում են, որ սիգարետի ցանկացած այլընտրանք, որը բացառում է այրման գործընթացը, ավելի քիչ վնասակար է, քան ծխելը։ Օրինակ, Վարշավայում Նիկոտինի Գլոբալ Ֆորումի ժամանակ տարբեր ոլորտների գիտնականներ համակարծիք էին, որ նիկոտին սպառելու համար այլընտրանքներին (էլեկտրոնային սիգարետներ, վեյփեր, թութունի տաքացման համակարգեր) անցում կատարելը նվազեցնում է օրգանիզմին հասցվող վնսաը 90% և ավելի՝ սիգարետի հետ համեմատ։ Իր հետազոտությունների արդյունքներն է հրապարակել նաև Ստռաժեսկոյի անվան Ուկրաինական Սրտաբանական համալսարանը ծխողների անցումը նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերին նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։

Այդ դեպքում, ինչո՞վ են տարբերվում այս բոլոր գադջեթները ծխողների տեսանկյունից։ Էլ․ սիգարետը և վեյփերը տաքացնում են նիկոտին պարունակող հատուկ հեղուկ, իսկ IQOS-ը տաքացնում է բնական թութուն։ Ընտրությունն արդեն ճաշակի հարց է։ IQOS-ն ավելի շատ հարմար է նրանց համար, ովքեր փնտրում են սիգարետի համին և զգացողություններին մոտ մի բան։ Որակի համաշխարհային չափանիշներին համապատասխանության, երաշխիքի և սպասարկման տեսանկյունից IQOS-ը, որի հետևում կանգնած է միջազգային ծխախոտային հսկա, ավելի հուսալի է, քան անանուն չինական էլեկտրոնային սիգարետները։

 

Առասպել 9. IQOS-ով հնարավոր չէ օգտագործել մի քանի գլանակ մեկը մյուսի հետևից։ ՀԱՍՏԱՏՎԱԾ

Դա ճիշտ է։ Ավելի կոնկրետ, դա ճիշտ էր մինչև վերջերս։ IQOS-ի բռնիչի մարտկոցի լիցքը բավարարում է մեկ գլանակի (6 րոպե կամ 14 ներքաշում), ինչից հետո այն կարճ վերալիցքավորման կարիք է ունենում (մինչև 4 րոպե)։ Չորս րոպեանոց դադարից հետո սարքը կրկին կարելի է օգտագործել։ Ֆիլիպ Մորրիսը հոկտեմբերին ներկայացրեց IQOS-ի երկու նոր մոդել` այսպես կոչված IQOS 3 և IQOS 3 Multi-ն։ IQOS 3 Multi-ն հնարավորություն է տալիս գլանակներն օգտագործել իրար հետևից, առանց վերալիցքավորման։ Նոր սարքավորման լիցքը բավարարում է 10 անընդմեջ օգտագործման։