9-ամյա Սամվել Հայրապետյանը օրերս մասնակցել է Մոսկվայում անցկացված Moscow Art Star երաժշտական մրցույթին, որի շրջանակներում ավելի քան հարյուր երկրից ժամանած մասնակիցների շարքից արժանացել է երկու ոսկե գավաթի:
Մասնակից երկրների ցանկում են եղել Թուրքիան, Ադրբեջանը, Լատվիան, Լիտվիան, Գերմանիան, Էստոնիան և այլն:
Սամվելը ժյուրիի անդամների միաձայն որոշմամբ ոսկե գավաթների է արժանացել է «Լավագույն ժողովրդական երգ» անվանակարգում՝ կատարելով «Գինի լից» ստեղծագործությունը:
Տեղեկացնենք, որ Սամվել Հայրապետյանը սովորում է Ջիվանու անվան աշուղական դպրոցում՝ Արթուր Մնացականյանի դասարանում:
Like this:
Like Loading...