Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 2 784.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 15.1 մլրդ. դրամ կամ 36.9 մլն.ԱՄՆ դոլար: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում:
Ստացված օգնության 51.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.6%-ը` մանածագործական իրերը, 6.6%-ը` սարքերը և ապարատները, 5.6%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 8.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները,3.7%-ը`կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.6%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 4.2%-ը` ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.2%-ը` մնացած ապրանքները: